Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Ա. Տերտերյանը փոխել է սիմֆոնիկ ժանրի նկատմամբ վերաբերմունքը»

«Ա. Տերտերյանը փոխել է սիմֆոնիկ ժանրի նկատմամբ վերաբերմունքը»
15.10.2014 | 10:45

Հոկտեմբերի 13-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ հոբելյանական փառատոնը, որը նվիրվում է Ավետ Տերտերյանի 85-ամյակին։ Առաջին երկու համերգները տեղի ունեցան հոկտեմբերի 13-ին և 14-ին Կամերային երաժշտության տանը։ Որպես մենակատարներ հանդես եկան Արմինե Խաչատրյանը (սոպրանո), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Աննա Մայիլյան (մեցցո-սոպրանո), Էլեն Կիրակոսյան (դաշնամուր)։
Երաժշտագետ Նարինե Ավետիսյանը, անդրադառնալով Ավետ Տերտերյանի աշխարհահռչակ արվեստին ու երաժշտությանը, նշեց, որ Տերտերյան-ֆեստի շրջանակներում կհնչեն Տերտերյանի վոկալ ստեղծագործությունները, սակավաթիվ գործիքային ստեղծագործությունները, սիմֆոնիաներից մի քանիսը։ Ներկայացվելու են նաև սիմֆոնիստ Տերտերյանի էստրադային երգերը։ «Ավետ Տերտերյանը 20-րդ դարի երաժշտարվեստի մեջ մեծ նորարարություններ է կատարել, փոխել է սիմֆոնիկ ժանրի նկատմամբ վերաբերմունքը, բովանդակությունը։ Նորարարությունների կարևորագույն քայլերից է նաև ազգային գործիքները սիմֆոնիկ կազմի մեջ մտցնելը»,- նշեց Նարինե Ավետիսյանը։
Երաժշտագետը նկատեց, որ Տերտերյանի ստեղծագործությունները հնչում են Եվրոպայի տարբեր քաղաքներում լավագույն նվագախմբերի կողմից և անվանի դիրիժորների ղեկավարությամբ։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ